CHAMPIONS LEAGUE. «Բրեստ» – «Բայեր» և «Ատալանտա» – «Սելթիկ» հանդիպումները ոչ ոքի ավարտվեցին

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի շրջանակներում «Բրեստը» տանը ընդունեց Լևերկուզենի «Բայերին»։

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց գերմանական ակումբի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը` 24-րդ րոպեին գրավելով «Բրեստի դարպասը»։

Խաղակեսի վերջնամասում` 39-րդ րոպեին ֆրանսիական ակումբը պատասխանեց Վիրցի գոլին Պիեր Լես-Մելուի հեղինակած գնդակով։

 

Զուգահեռաբար ընթացող խաղում, որտեղ «Ատալանտա» տանը ընդունել էր «Սելթիկին» այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

 

Արդյունքում «Բրեստը» և »Բայերը» հավասար միավորներով (7) զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-4 հորիզոնականները։

«Ատալանտան» ունի 5 միավոր և 15-րդ տեղում է։ «Սելթիկը»` 4 միավորով` 18-րդը