Fastex Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակներում կայացավ ԲԿՄԱ – «Փյունիկ» հանդիպումը, որում 1:2 հաշվով հաղթեց «Փյունիկը»։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Յուսուֆ Օտուբանջոն, որը երկու րոպե անց դուբլ ձևակերպեց և 25-րդ րոպեի դրությամբ երկու գնդակի առավելություն ապահովեց «Փյունիկի» համար։
36-րդ ԲԿՄԱ-ի կազմում հանդես եկող Արգիշտի Պետրոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը