Լամին Յամալը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող հանդիպման մասին

Շաբաթ օրը Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։

«Անկեղծ ասած, ես չեմ նյարդայնանում հանդիպումներից առաջ, բայց դեբյուտային Կլասիկոն հուզիչ էր։ Ես տեսա մրցակիցներիս դեմքերը և հասկացա, թե որքան լավն են նրանք։ Եվ հենց որ խաղադաշտ մտա, մի փոքր նյարդայնացա, բայց երբ սկսեցի խաղալ, ամեն ինչ մոռացվեց։ Ես խաղացի և վայելեցի պահը:

Նման հանդիպումներում տեսնում եք խաղի որակը։ Ի վերջո, դրանք որոշվում են մանր դետալներով։ Կլասիկոները միշտ առանձնահատուկ են։ Մենք բոլորս ցանկանում ենք հաղթել այս կլասիկոյում»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը LaLiga World-ին տված հարցազրույցում: