Մատիա Պերինը երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։
Թուրինյան ակումբը հայտարարել է 31-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Այն նախատեսվում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Պերինը բյանկոներիների կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Նա թիմի հետ անցկացրել է 51 հանդիպում և բաց է թողել 43 գոլ։