Ժոզե Մոուրինյոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի դերի մասին:
Պորտուգալացի մասնագետի գլխավորած «Ֆեներբախչեն» Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրում կհանդիպի «Յունայթեդի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին:
«Այն, ինչ տեղի ունեցավ, այն էր, որ նրանք հավատացին մարզիչին, և նա մնում է : Սա խոսում է կայունության և վստահության մասին։
Ինձ հետ թիմում այլ իրավիճակ էր, թեև մենք հաղթեցինք Եվրոպա Լիգան և զբաղեցրինք երկրորդ տեղը Պրեմիեր Լիգայում»,- ասել է Մոուրինյոն: