«Յուվենտուսը» նախատեսում է գնել ակումբում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստներից երկուսին

Թուրինի «Յուվենտուսը» նախատեսում է գնել ակումբում վարձավճարով հանդես եկող Պյեր Կալուլուի և Ֆրանսիսկո Կոնսեյսաոյի տրանսֆերային իրավունքները, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը պատկանում է «Միլանին» , իսկ պորտուգալացին՝ «Պորտուին» ։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան թիմի ղեկավարությունը ծրագրում է երկու գործարքներն էլ ավարտել առաջիկա ամիսներին։ Հաղորդվում է նաև, որ Կալուլուի արժեքը կազմում է 14 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոն եվրո բոնուսներ, մինչդեռ Կոնսեյսաոն կարելի է գնել 30 միլիոն եվրոյով:

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է «Յուվենտուսի» ութ հանդիպման։ 21-ամյա Կոնսեյսաոն մասնակցել է չորս հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։