«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց անգլիական ակումբը

«Նորվիչ Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ջեկ Ուիլշերի՝ թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

«Իր կարիերան ավարտելու մասին հայտարարելուց հետո նա արագ անցավ մարզչական աշխատանքի՝ մեկ շաբաթից էլ քիչ անց ստանձնելով «Արսենալի» մինչև 18 տարեկանների թիմը:

Իր դեբյուտային մարզչական մրցաշրջանում նա թիմին հասցրեց մինչև 2022/23 մրցաշրջանի Անգլիայի երիտասարդական գավաթի եզրափակիչ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

«Ուրախ եմ «Նորվիչ Սիթիին» միանալու համար: Սա ֆանտաստիկ հնարավորություն է շատ տպավորիչ ակումբում, և ինձ համար ավելի լավ ժամանակ չէր կարող լինել մարզչական կարիերաս առաջին թիմում շարունակելու համար», – ասել է Ուիլշերը: