Լուիս Էնրիկե. «ՊՍԺ-ն ամենաշատ հնարավորություններն է ստեղծում Չեմպիոնների Լիգայում, բայց ես անհանգստացած եմ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել ք Չեմպիոնների Լիգայի ՊՍՎ-ի հետ ոչ-ոքին (1:1):

«Մեր թիմը ամենաշատ հնարավորություններն է ստեղծում Չեմպիոնների Լիգայում։ Չեմ կասկածում, որ մենք այն ճանապարհով ենք գնում, որը ես եմ ուզում, որ թիմը խաղում է այն ֆուտբոլը, որը ես եմ ուզում։

Մենք ավելի լավն էինք, ավելի լավ էինք պաշտպանվում, բայց սա ֆուտբոլ է։ Իհարկե, ինձ անհանգստացնում է, թե ինչ գործ կունենամ այս թիմի հետ, բայց ինձ դուր է գալիս նրա ֆուտբոլիստների մտածելակերպը»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։