ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին մեկնաբանել է ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների Լիգայի խաղում գրանցված ոչ-ոքին:
«Մենք տիրում էինք ամբողջ հանդիպմանը: ՊՍԺ-ն բազմաթիվ պահեր ստեղծեց, բայց գնդակը պարզապես չցանկացավ հայտնվել դարպասում:
Դրա համար մենք հիասթափված ենք: Կարծում եմ՝ ՊՍԺ-ն արժանի էր երեք միավորի»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ – ՊՍՎ հանդիպումը կայացավ Փարիզում և ավարտվեց 1:1 հաշվով։