Խաբի Ալոնսոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո կխնդրի գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 2024/25 մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Անգլիական թիմը կարող է գլխավորել Խաբի Ալոնսոն։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, եթե Ալոնսոն գլխավորի «Մանչեսթեր Սիթին», ապա կխնդրի անգլիական թիմի ղեկավարությանը ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյային։

Հիշեցնենք, որ բրազիլացի վինգերի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։