Կաստելո Լուկեբան անգլիական և իսպանական գրանդների ուշադրության կենտրոնում է

Կաստելո Լուկեբան կերկարաձգի պայմանագիրը «Լայպցիգի» հետ:
21-ամյա պաշտպանի նոր պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, հայտնում է RMC Sport-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հայտ են ներկայացնում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մադրիդի «Ռեալը»։ Գերմանական ակումբը պատրաստվում է հաջորդ ամռանը բազմաթիվ առաջարկներ ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լուկեբան անցկացրել է 6 հանդիպում։ Նրա վիճակագրությունը՝ այստեղ։