Քրիս Սաթոնը մեկնաբանել է «Արսենալի» ֆուտբոլիստների հեռացումները

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Քրիս Սաթոնը մեկնաբանել է «Արսենալի» ֆուտբոլիստների հեռացումները։

«Կարծում եմ, որ դա պետք է մտահոգիչ լինի, եթե ցանկանում եք համարվել լուրջ հավակնորդներ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ, հատկապես հաշվի առնելով այն նրբությունները, որոնք որոշում են տիտղոսը հաղթելը կամ կորցնելը:

Կարծում եմ, որ Միկել Արտետան ճիշտ է, այս մրցաշրջանում բոլոր հեռացումները տարբեր են եղել, բայց նրանք հաղթում էին «Մանչեսթեր Սիթիին», երբ Լեանդրո Տրոսարը հեռացրվեց, և նրանք միավորներ կորցրին դրա պատճառով: Նրանք առաջատար էին «Բրայթոնի դեմ», երբ Դեկլան Ռայսը – բանավիճեց այն մասին, թե արդյոք կա՞ երկրորդ դեղին, բայց ամեն դեպքում դա դատարկ բան էր, անփույթ, պարզապես ևս երկու միավոր կորցրեցին:

Ցավում եմ Վիլյամ Սալիբի համար, կարծում եմ, որ դա կարմիր քարտ էր, բայց դա Տրոսարի սխալ փոխանցման պատճառով էր: Կարծում եմ՝ գնդակը հետ շահելու արդար փորձ կար, բախում եղավ ու իմ կարծիքով արժանի կարմիր էր, բայց միավորները կորցրին։

Արդյո՞ք «Մանչեսթեր Սիթին» նույնքան սխալներ կանի: Նրանք իսկապես պետք է լուծեն այս խնդիրը և ավելի լավ վերահսկեն կարգապահությունը»,- ասել է «Չելսիի» նախկին հարձակվողը: