«Բարսելոնան» պատրաստ է ընդունել առաջարկներ

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան, թեև լավ է հանդես գալիս այս մրցաշրջանում, այնուամենայնիվ, «Բարսելոնան» բաց կլինի բրազիլացու տրանսֆերի համար, եթե համարժեք առաջարկ ստացվի: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Ռաֆինյայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբներից մեկն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Բացի այդ, 27-ամյա բրազիլացին հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբների տեսադաշտում։ Հարկ է նշել, որ բրազիլացի վինգերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: