Լենի Յորոն սկսել է անհատական ​​մարզումները

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն սկսել է անհատական ​​մարզումները, հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

18-ամյա ֆրանսիացին մանկունիանցիների թիմին միացել է այս ամառ՝ տեղափոխվելով «Լիլից» 62 միլիոն եվրոյի դիմաց։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և օգոստոսի սկզբին ենթարկվել ոտքի վիրահատության։

Ինչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, դեռ վաղ է խոսել Յորոյի խաղադաշտ վերադառնալու մասին։