«Մանչեսթեր Սիթին» նոր ակումբային ռեկորդ է սահմանել Պրեմիեր Լիգայում

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վուլվերհեմփթոնից» (2։1)։ Այսպիսով, «քաղաքայինները» ԱՊԼ-ում 31 հանդիպում անընդմեջ անցկացրին առանց պարտության և թարմացրին ակումբային ռեկորդը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայում պարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին «Ասթոն Վիլայի» հետ խաղում (0։1)։

Անցկացրած ութ խաղից հետո «Վուլվերհեմփթոնը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղում է՝ վաստակած մեկ միավորով։ «Մանչեսթեր Սիթին» նույնքան խաղերից հետո երկրորդ տեղում է՝ վաստակած 20 միավորով։