«Բավարիայի» ղեկավարությունը Չեմպիոնների Լիգայի հին ձևաչափն անվանել է ձանձրալի

«Բավարիայի» նախկին հարձակվող, այժմ մյունխենյան թիմի խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է ընթացիկ մրցաշրջանից Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու մասին։

«Նախորդ խմբային փուլը ձանձրալի էր, քանի որ ամեն ինչ որոշվում էր 4-րդ տուրից հետո։ Հիմա նույնիսկ շատ լավ թիմերն ավելի դժվարությամբ կանցնեն փլեյ-օֆֆ։ Որքան դժվար է առաջադրանքը, այնքան շատ են զգացմունքները։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում երկրպագուները կգնահատեն նոր ձևաչափը»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է գերմանական Kicker պարբերականը։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից Չեմպիոնների Լիգայում հանդես է գալիս 36 թիմ, այլ ոչ թե 32, ինչպես նախկինում էր։ Նախկինում ակումբները բաժանված էին 4-ական թիմերի խմբերի, այժմ Չեմպիոնների Լիգան կօգտագործի այսպես կոչված շվեյցարական համակարգը, որտեղ բոլոր 36 թիմերը կլինեն մեկ աղյուսակի մեջ։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։