Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուրանոցը, որտեղ հանգստանում էր Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, խուզարկվել է։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ խուզարկությունից բացի հարցաքննվել են հաստատության աշխատակիցները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն սեռական հարաբերություն է ունեցել Ստոկհոլմ մեկնելու ժամանակ։ Հաղորդվել է նաև, որ Մբապպեն մեղադրվում է բռնաբարության մեջ։
Մբապպեն «Ռեալին» է միացել նախորդ ամառ։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։