Տոնի Կրոսը խոսել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել է կարիերան ավարտելուց հետո

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել է կարիերան ավարտելու որոշում կայացնելիս։

«Ամենադժվարը Անչելոտտիին և որդուս ասելն էր, որ ես կարիերաս ավարտում եմ։ Իսկապես դժվար էր»,- Կրոսի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Կրոսի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվել է այս տարի, սակայն ֆուտբոլիստը չի երկարաձգել այն։ Կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին EURO-2024-ի քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականի դուրս մնալուց հետո։

Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։