Ռիվալդո. «Համոզված եմ, որ նա ապագայում կնվաճի «Ոսկե գնդակը»»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր և Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել կատալոնական թիմի 17-ամյա վինգեր Լամինե Յամալի հետ։

«Յամալը հիանալի ֆուտբոլիստ է, ով ցուցադրում է մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստի որակներ, նա ֆուտբոլասեր ֆուտբոլիստ է և ստիպում է երկրպագուներին նույնպես վայելել այն։ Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն և լավ է հանդես գալիս ակումբում։ Համոզված եմ, որ նա ապագայում կնվաճի «Ոսկե գնդակը»։

Կկարողանա՞ Յամալը մոտենալ Մեսսիին. Երբ տեսնում ես, որ Լամինի նման ֆուտբոլիստը անում է այն, ինչ անում է ընդամենը 17 տարեկանում, առաջին բանը, որ գալիս է մտքիդ, Մեսսին է: Զուգահեռներ անցկացնելը լավ չէ, և հատկապես Մեսսիի հետ, ով ակումբում ամեն ինչի է հասել, պետք է շատ աշխատել, որպեսզի քեզ համեմատեն Մեսսիի հետ։ Ժամանակը ցույց կտա՝ նա կարո՞ղ է հասնել Մեսսիի մակարդակին, կլինի՞ ավելի լավը, ավելի վատը։

Այն, ինչ կարող եմ վստահաբար ասել, այն է, որ ինձ դուր է գալիս այս ֆուտբոլիստը։ Նա հեռուն կգնա, քանի որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է և հաճույք է ստանում խաղալուց։ Ինձ դուր է գալիս դիտել «Բարսելոնայի» և նրանց խաղը խաղադաշտում։

Ես դա անում եմ մեծ հաճույքով, քանի որ նա տարբերվում է, նա տարբերվում է ֆուտբոլում, որն այսօր շատ կենտրոնացած է մարտավարության վրա։ Լամինն ամեն ինչ լավ է անում՝ նա գիտի, թե ինչպես լավ խլել գնդակը, հարվածել դարպասին։ Ցանկացած մարզիչ ուրախ կլինի, որ նրան իր թիմում լինի»,- ասել է Ռիվալդոն Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։