Ֆրանչեսկո Տոտտին մտածում է խաղադաշտ վերադառնալու մասին

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է խաղադաշտ վերադառնալու մասին։ Իտալացին սեպտեմբերին դարձավ 48 տարեկան։

«Վերջերս նրանք կապվում են ինձ հետ, կյանքում երբեք չես կարող ասել «երբեք»։ Նախկինում եղել են ֆուտբոլիստներ, ովքեր խաղադաշտ են վերադարձել մի քանի տարի կարիերան ավարտելուց հետո՝ կախված նրանից, թե որտեղ։ Ա Սերիայում խաղալու համար ես պետք է շատ լավ մարզվեմ։

Վերջերս Ա Սերիայի մի քանի ակումբներ հետաքրքրվեցին ինձնով։ Դա տեղի ունեցավ մեկ ամիս առաջ և ինձ մի քիչ խենթացրեց, մի փոքր անհանգստացրեց։ Ես ինքս ինձ հարցրի. «Ինչո՞ւ են նրանք դեռ հետաքրքրվում ինձնով այսքան տարի անց»։ Մի քանի ամսից ես պատրաստ կլինեի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Calcio e Finanza-ն։