🎥Նեյմարը մեկ տարի անց վերադարձավ խաղադաշտ

Ասիայի Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի խաղում «Ալ Հիլալը» արտագնա խաղում հաղթեց «Ալ Այնին»՝ 5։4 հաշվով։ Բրազիլացին փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին։

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 369 օրվա ընթացքում առաջին անգամ մասնակցել է պաշտոնական հանդիպման։

Ֆուտբոլիստն իր վերջին խաղն անցկացրել է 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ (0։2) ԱԱ-2026-ի որակավորման փուլում՝ առաջին խաղակեսում ստանալով խաչաձև կապանների վնասվածք և մենիսկի պատռվածք։

Ավելի ուշ հարձակվողը վիրահատության է ենթարկվել, որից հետո վերականգնումը տեւել է մեկ տարի։