Քրիստիան Էրիկսենի ապագան մնում է անորոշ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ապագան մնում է անորոշ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և 32-ամյա կիսապաշտպանի միջև բանակցություններ չեն ընթանում։

Հիշեցնենք, որ Էրիկսենի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հիշեցնենք, որ դանիացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 9 խաղում, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։