Ֆերմին Լոպեսը կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը մոտ է պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա իսպանացու հետ նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Ֆերմին Լոպեսը անցկացրել է 4 հանդիպում և արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։