Հաքերները կոտրել են «Յուվենտուսի» պաշտոնական էջը և հրապարակել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի տեղափոխության մասին։
«Բարի գալուստ «Յուվենտուս», Արդա Գյուլեր։ Ծագող ֆուտբոլային աստղն այժմ «Յուվենտուսի» ընտանիքի մի մասն է։ Պատրա՞ստ եք պատմություն կերտել ձեր նոր ճանապարհորդության ընթացքում», – ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ «Յուվենտուսը» հայտնել է, հաքերները կոտրել են իրենց հաշիվը։