Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ դրանք լուրջ վնասվածքներ չեն»

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է Ա Սերիայի 8-րդ տուրի «Ռոմայի» հետ հանդիպումը։

«Ցավում եմ, որ Աչերբին և Չալհանօղլուն վնասվածքներ են ստացել, ես իսկապես հուսով եմ, որ դրանք լուրջ վնասվածքներ չեն։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։

Իհարկե, մենք կկարոտենք Հաքանին, բայց դուրս կգանք ստեղծված իրավիճակից»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։