Ջեյմի Վարդին մտածում է կարիերան ավարտելու մասին

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան։ 37-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ թիմի համար կարևոր ֆուտբոլիստ, բայց այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել նրա համար։

Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Վարդին մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին։ Սպասվում է, որ շուտով որոշում կկայացվի։ Հարձակվողը կարող է նաև ֆինանսապես շահավետ առաջարկներ ունենալ Սաուդյան Արաբիայից կամ Կատարից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերը» հետաքրքրված է Վարդիի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ընթացիկ ութ խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։