Կառլո Անչելոտտին պատասխանել է «Բորուսիայի»՝ Մադրիդում մարզվելուց հրաժարվելուն՝ լրտեսության վախի պատճառով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է լուրերին, թե Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է մարզվել Մադրիդում Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ՝ լրտեսության մտավախության պատճառով։

«Ռեալ» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին «Սանտյագո Բեռնաբեուում»։

Bild-ը հայտնում է, որ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Նուրի Շահինը զգուշանում է լրտեսներից, որոնք կարող են ներկա գտնվել Իսպանիայի մայրաքաղաքում նախախաղային մարզմանը, ուստի այսօր թիմը մարզում է անցկացրել իր բազայում՝ Մադրիդ թռչելուց առաջ։

«Ֆուտբոլը փոխվել է։ Դուք ամեն ինչ գիտեք հակառակորդ թիմի մասին, քանի որ կարող եք դիտել բոլոր հանդիպումները։ Ես բավականաչափ տվյալներ ունեմ մրցակցին վերլուծելու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։