Սիմոնե Ինձագի. «Նա արժանի է «Ոսկե գնդակին»»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնել է, որ Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն արժանի է «Ոսկե գնդակի» նվաճմանը։

«Այն հաղթելու համար նա պետք է շարունակի անել այն, ինչ արեց «Ինտերի» և իր ազգային թիմի հետ։ Ես հավատում եմ, որ նա աշխարհի հինգ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա արժանի է դրան»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում Chatelet թատրոնում։