«Մանչեսթեր Սիթիի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը ապաքինվել է վնասվածքից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների Լիգայի «Ինտերի» հետ խաղում Դե Բրույնեն մկանային վնասվածք էր ստացել, և այդ ժամանակվանից ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն ակումբի կազմում մասնակցել է վեց հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։