«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Եվրոպա Լիգայի «Ֆեներբախչեի» հետ առաջիկա դիմակայության մասին։
Թիմերը կհանդիպեն Ստամբուլում հոկտեմբերի 24-ին։
«Ֆեներբախչեն» գլխավորում է «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
«Ինձ շատ է դուր գալիս մրցել նրա հետ, խաղալ նրա թիմերի դեմ։ Նա միշտ լավ թիմեր ունի, նա հաղթող է և այդքան տիտղոսներ է նվաճել։
Կարծում եմ, որ նա օրինակ է շատ ու շատ մարզիչների համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։