Հոկտեմբերի 20-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 10-րդ տուրի տնային խաղում հաղթեց «Սևիլիային»: Այս հանդիպման երկու գոլի հեղինակը «Բարսայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էր։
Դուբլի շնորհիվ լեհը բարձրացավ եվրոպական թոփ 5 լիգաների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի երրորդ հորիզոնականը։
Լևանդովսկին այժմ ունի 366 գոլ Եվրոպայի թոփ-5 առաջնություններում: Նա գերազանցել է Գերդ Մյուլլերին և զիջում է միայն Լիոնել Մեսսիին, ով 496 գոլ է խփել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում և Կրիշտիանու Ռոնալդուին, ով 495 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «Յուվենտուսի» կազմում։