Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ես փշաքաղվել էի տիրող մթնոլորտից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է 11 ամիս անց կիսապաշտպան Գավիի խաղադաշտ վերադառնալու մասին, որը տեղի ունեցավ Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում:

«Մենք շատ գոհ ենք արդյունքից և Գավիի վերադարձից: Նա լավ խաղաց։ Մթնոլորտը շատ լավն էր։ Ես փշաքաղվել էի մթնոլորտից: Գավիի նպատակն էր պահեստայինների նստարանին նստելն ու խաղալը. Սա նրա երազանքն էր, և նա կարողացավ իրականացնել այն։ Այսօր բոլորը երջանիկ էին։ Գավին ինտենսիվ խաղաց, և դա լավ է: Մենք արդեն գիտենք, թե ինչ է դա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

2023 թվականի նոյեմբերի 19-ին իսպանացին պատռեց խաչաձև կապանը Վրաստանի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում (3:1):