Պեպ Գվարդիոլան նշել է, թե ինչն է իրեն պահում «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչու է այդքան երկար աշխատում անգլիական ակումբում։

«Ես սիրում եմ աշխատանքի գալ: Սա է գլխավոր պատճառը, որ ես մարզիչ եմ։ Երբ ես դա չզգամ, ոչ միայն կհեռանամ «Մանչեսթեր Սիթիից», այլ ընդհանրապես կդադարեմ մարզել։ Ես սիրում եմ մտածել հաջորդ խաղի մասին, խոսել այդ մասին ֆուտբոլիստների հետ, ցուցադրել տեսանյութեր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Մասնագետն անգլիական թիմը գլխավորել է 2016 թվականի ամռանը։