«Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը կարող է հեռանալ անգլիական թիմից։

Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է հաջորդ ամառ դիտարկել պաշտպանի վերաբերյալ առաջարկները: Ակումբը մտադիր է ֆուտբոլիստի համար վաստակել առնվազն 15 միլիոն եվրո Անգլիացու գնորդի գլխավոր հավակնորդը սաուդյան արաբական «Ալ-Ահլին» է:

Քայլ Ուոքերը Մանչեսթեր Սիթիի թիմին միացավ 2017 թվականին՝ Լոնդոնի Տոտենհեմից հեռանալուց հետո։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում։