Գավի․ «Մարզիչը և ողջ անձնակազմն ինձ ասացին, որ հանգիստ մնամ»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վնասվածքից ապաքինվելուց հետո կիսվել է մեկնաբանությունով. Հիշեցնենք, որ կիսապաշտպանը բաց թողեց գրեթե մեկ տարի, բայց կարող է խաղադաշտ դուրս գալ «Սևիլիայի» հետ հաջորդ խաղում։

«Առաջին օրվանից մարզիչը և ողջ անձնակազմն ինձ ասացին, որ հանգիստ մնամ: Չավին ասել է, որ ինքն էլ է նման վնասվածք ուներ, եւ ապաքինվել է դրանից,- Գավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կկայանա Իսպանիայի Լա լիգայի տասներորդ տուրի «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը։