«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր հույզերով «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ կամային հաղթանակից հետո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ութերորդ տուրի հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ «քաղաքայինների»։ Վճռորոշ գոլը խփվեց հանդիպման 90+4-րդ րոպեին։
«Մենք սովոր չենք խաղերը վերջում հանել, ինչպես Յուրգեն Կլոպը հաճախ էր անում «Լիվերպուլում»: Խաղացողները, ովքեր խաղադաշտ դուրս եկան, անհավանական էին, ուստի հատկապես հաճելի է այս կերպ հաղթելը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Սիթին» 20 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում Գվարդիոլայի սաները կհյուրընկալվեն «Սաութհեմփթոնին»: