Քոուլ Պալմերը խոսել է կարիերան «Չելսիում» ավարտվելու մասին

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է իր ապագայի մասին։

22-ամյա անգլիացու գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը, սակայն նա մտածում է կարիեռան «Չելսիում» ավարտելու մասին։

«Կարո՞ղ եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Չելսիում»: Իհարկե պատկերացնում եմ։

Ես «Չելսին» համարում եմ տուն և շատ ոգևորված եմ, ու գիտեմ, թե ինչի կարող ենք հասնել միասին։ Ես լիովին նվիրված եմ ակումբին և տեսնում եմ իմ ապագան նրանց հետ»,- ասել է Պալմերը The Telegraph-ին տված հարցազրույցում: