Քոուլ Պալմերը ցանկանում է կրկնել թիմի լեգենդի հաջողությունը

«Չելսիի» 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը ցանկություն է հայտնել գերազանցել թիմի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ձեռքբերումը, ով Անգլիայի առաջնությունում մեկ մրցաշրջանում 22 գոլ է խփել։

«Սա հիանալի արդյունք է։ Ես միանշանակ դրան եմ ձգտում, և միգուցե նույնիսկ ավելին: Ես միշտ ցանկանում եմ բարելավել արդյունքներս, և կարծում եմ, որ դա ցույց տվեցի մեկ խաղակեսում 4 գոլ խփելով` «Բրայթոնի» դարպասը։ Երևում է, ես պատմություն կերտեցի»։ – Փալմերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։