Խվիչա Կվարացխելիան պահանջում է աշխատավարձի բարձրացում

Իտալական «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի գործակալը նեապոլիտանական ակումբի ղեկավարությունից պահանջում է 8 միլիոն եվրո՝ որպես նոր պայմանագրի կետ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» պատրաստ չէ Կվարացխելիային առաջարկել տարեկան 6 միլիոն եվրոյից ավելի՝ գումարած հավելյալ բոնուսներ։ Կողմերը քննարկում են վրացի ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը մինչև 2029 թվականի ամառ։ Նրանց միջեւ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։

Կվարացխելիայի գործող պայմանագիրը Նապոլիի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։