Թոմաս Տուխելը կարող է 3 միլիոն ֆունտ ստեռլինգ հավելավճար ստանալ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 3 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուս կվաստակի, եթե Անգլիայի հավաքականը հաղթի 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ սա 1 միլիոն ֆունտով պակաս է, քան «Երեք առյուծների» նախկին մարզիչ Գարեթ Սաութգեյթին խոստացած գումարը՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու համար։ Մինչդեռ Սաութգեյթը տարեկան ստանում էր 2,5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ընդգծվում է, որ Տուխելը կարող էր մեծ գումար վաստակել, եթե նա ստանձներ որևէ ակումբի մարզչի պաշտոն, սակայն նա հպարտանում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ լինելու հնարավորությամբ։