Հայտնի է` կարող է «Բարսելոնայի» կիսապաշտպանը խաղադաշտ դուրս գալ «Սևիլիայի» դեմ խաղում

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է խաղադաշտ վերադառնալ «Սևիլիայի» դեմ խաղում։
20-ամյա կիսապաշտպանը ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում՝ Լա լիգայի 10-րդ տուրի այսօրվա հանդիպմանը։ Նա կարող է առաջին անգամ խաղալ 11 ամսվա ընթացքում՝ խաչաձև կապանների վնասվածք ստանալուց հետո:

Կատալոնացիների կազմում են նաև Լամին Յամալը և Ռոբերտ Լևանդովսկին, ովքեր վնասվածք էին ստացել հոկտեմբերին Ազգերի լիգայի իրենց ազգային հավաքականների հանդիպումներում։ Դանի Օլմոն, ով մարզվել է ընդհանուր խմբում, չի հայտավորվել։

հիշեցնենք, որ Գավին վնասվածք էր ստացել 2023 թվականի նոյեմբերի 19-ին, երբ խաղում էր Իսպանիայի հավաքականում Վրաստանի դեմ Եվրոյի որակավորման փուլում։