Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Յուրգեն Կլոպի նոր աշխատանքին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքը կհամաձայնի՞ ստանձնել ղեկավար պաշտոններից որևէ մեկը՝ հետևելով «Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի օրինակին։

«Չեմ սիրում փողկապով տղամարդ լինել: Ես հաճախ կքննադատեի իմ մարզչին: Ես չեմ կարող դա անել:

Բայց ես սիրում եմ առավոտյան գալ այստեղ ակումբ աշխատելու: Սա է գլխավոր պատճառը, որ ես դարձա մարզիչ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է եղել 2015-2024 թվականներին։