Չավին կարող է ազգային հավաքական գլխավորել

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել Կատարի հավաքականը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով Al Raya-ին։

Աղբյուրի համաձայն՝ Կատարի հավաքականի մարզական տնօրենները կհանդիպեն իսպանացի մասնագետի հետ՝ նրա հետ համագործակցության հնարավորությունը քննարկելու համար։

Մինչև 2021 թվականի նոյեմբերին «Բարսելոնան» գլխավորելը, Չավին զբաղեցրել է Կատարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ 44-ամյա մասնագետն այս ակումբում աշխատում է 2019 թվականից։

Չավին անցյալ մրցաշրջանի վերջում լքել է կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթեց Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։