Ունայ Էմերի. ««Ասթոն Վիլան» ունի աշխարհի լավագույն դարպասապահը»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ խաղում կամային հաղթանակից հետո խոսել է իր թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի մասին։

«Էմիլիանոն հիանալի է, և մեզ նախկինում պետք էր այս դարպասապահը, մենք նրա կարիքն ունեինք այսօր և մեզ նորից պետք կգա: Մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահը՝ Էմիլիանո Մարտինեսը։

Սա նշանակում է, որ նման հանդիպումներում և այնպիսի պահերին, ինչպիսին է 11 մետրանոցը, նա պետք է լինի մեզ փրկելու համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում թիմի պաշտոնական կայքը:

Այս հանդիպումից հետո «Ասթոն Վիլան» վաստակեց 17 միավոր։ Ունաի Էմերիի սաները ութ հանդիպումից հետո չորրորդ տեղում են։ «Ֆուլհեմը» 11 միավորով 9-րդն է: