Էնցո Մարեսկան մեկ շաբաթվա ընթացքում դիտել է «Լիվերպուլի» 38 հանդիպում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթվա ընթացքում դիտել «Լիվերպուլի» 38 հանդիպում։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Չելսին» Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կմրցի «Լիվերպուլի» հետ:

«Երբ ես ավարտեցի խաղը և սկսեցի մարզել, մեկ շաբաթվա ընթացքում դիտեցի «Լիվերպուլի» 38 հանդիպում՝ ուսումնասիրելու և վերլուծելու համար, թե որքան լավն էին նրանք նախորդ մարզչի օրոք՝ պրեսինգի և նման բաների առումով:

Ես իսկապես ճանաչում եմ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, քանի որ բազմիցս դիտել եմ նրանց։ Այդ թիմը, Կլոպի հետ առաջին երկու-երեք տարիները, ինչպես էին նրանք ճնշում գործադրում, հատկապես Սալահի, Ֆիրմինոյի և Մանեի շնորհիվ։

Դա ակնհայտ էր ոչ միայն գնդակին տիրելու ժամանակ, այլև առանց դրա: Ինձ շատ է դուր գալիս Սալահը ոչ միայն այն պատճառով, որ նա լավ է խաղում գնդակով, այլ նաև այն պատճառով, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է առանց գնդակի։

Սուրբ Ծնունդն էր, ես դեռ հիշում եմ: Ես սկսեցի տարբեր տեսակի ֆուտբոլ դիտել, որպեսզի հասկանամ ու տեսնեմ, թե ինչպես են գործում լավագույն թիմերը»,- Մարեսկայի խոսքերը մեջբերում է Chelsea News-ը։