Լուկա Մոդրիչը գերազանցեց Ֆերենց Պուշկաշի ռեկորդը՝ դառնալով «Ռեալի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը

Լա Լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հաղթեց «Սելտային» (2:1):

Երկրորդ խաղակեսում մադրիդյան թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել Լուկա Մոդրիչը: Հանդիպման ժամանակ Մոդրիչը 39 տարեկան 40 օրական էր։

Այսպիսով, Մոդրիչը դարձավ Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ Խորվաթը գերազանցել է Ֆերենց Պուշկաշի ռեկորդը, ով իր վերջին հանդիպումը անցկացրել է «Ռեալի» կազմում 1966 թվականին՝ 39 տարեկան 36 օրական հասակում։