Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա այսօր խաղալու հնարավորություն ունի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գնահատել է թիմի վինգեր Անսու Ֆատիի՝ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղում դաշտ դուրս գալու հնարավորությունները։

«Ֆատին այսօր խաղալու հնարավորություն ունի, նրա առաջընթացն անհավանական է։ Բայց Ռաֆինյայի լավ խաղի շնորհիվ նրա համար հեշտ չէ խաղային րոպեներ ստանալ»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում առաջին անգամ կլինի մեկնարկային կազմում «Սևիլիայի» դեմ խաղում։