Ռոմելու Լուկակու. «Կոնտեն երեսիս ասաց»

Իտալական «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մարտավարական աշխատանքի և իր գլխավորությամբ անցկացրած առաջին մարզումների մասին։

«Կոնտեն երեսիս ասաց «Լսիր, իմ խաղային համակարգում դու չես կարող երկար պահել գնդակը, պետք է անհապաղ վերադարձնես այն, պետք չէ Լաուտարոյի պես պահել»։ Այդ պահից ես և Լաուտարոն գիտեինք, որ պետք է գնդակը փոխանցենք միմյանց, և որ մեր որակները հիանալի համընկնում են:

Հիմա նույնն է Կվարացխելիայի դեպքում։ Սա այն է, ինչ Կոնտեն կարող է անել, նա գործընկերություն է ստեղծում խաղացողների միջև։ Նույնը տեղի է ունենում ՄաքԹոմինեյի հետ:

Նրա մեջ ամենագեղեցիկն այն է, որ նա իսկապես ճիշտ մարդ է: Կարծում եմ՝ նրա մարզչական մոտեցումը հիանալի է։ Այն, թե ինչպես է նա համախմբում թիմին։

Գվարդիոլան նույնպես դա անում է, Կլոպը, Մոուրինյոն և Անչելոտին նույնպես: Նրանք հիանալի մարզիչներ են։ Եթե նայեք հաղթող թիմերին, ապա միշտ կա մարզիչ, ով լավ տակտիկական պլան ունի, բայց ամենից առաջ պետք է համախմբված թիմ ստեղծել»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։