Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ Ռուդ վան Նիստելռոյը, ով թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնականն է, պատրաստ է փոխարինել 54-ամյա մասնագետին այս պաշտոնում։
«Ռուդը մարզչի տեսք ունի: Նա անհատական հանդիպումներ է ունենում խաղացողների հետ, և նրա շուրջ, անկասկած, հատուկ աուրա կա: Սա ոչ ոք չի բարձրաձայնում բայց եթե վան Նիստելռոյը դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ, ոչ ոք չէր զարմանա»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Վան Նիստելռոյը «կարմիր սատանաների» մարզչական շտաբին միացել է անցած ամառ։ Մինչ այդ՝ 2022-ից 2023 թվականներին նա գլխավորել է ՊՍՎ-ն։