Ջեք Գրիլիշը նշել է ամենաբարդ մրցակցի անունը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը պատասխանել է այն հարցին, թե ով է ամենաբարդ մրցակիցը։

«Ինձ համար ամենաբարդ մրցակիցը Ուոքերն է։ Նա անհավանական պաշտպան է՝ արագ, ուժեղ: Նրան մեկը մեկի դեմ հաղթելը չափազանց դժվար է։

Վան-Բիսակա՞ն։ Այո, ես նրան կդնեի լավագույն եռյակում։ Նա իսկապես լավ է պաշտպանությունում: Կարվախա՞լը։ Մենք շատ անգամ խաղացինք միմյանց դեմ և շատ լավ հանդիպումներ ունեցանք։ Այո, բայց ես կարծում եմ, որ մենք երկուսս էլ նյարդայնացնում ենք մեր մրցակիցներին: Նրա կարիերան այդ մասին խոսում է, դա անհավանական է», – Գրիլիշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: